ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի փետրվարի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 693 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 2-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 13:59-ից՝ Ձկների:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:41-ը, ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 09:41-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Զղջալու, սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ գործ կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները, չափավոր լինել: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն եղունգը, ատամը կոտրելը, քորը, մատանին կամ նրա վրայի քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Նարնջագույնը, սևը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան: Երազում մահացած հրազատներին կամ սրբերին տեսնելը օգնության, պաշտպանության նշան կլինի:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 693 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0