ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի փետրվարի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 759 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 25-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 19:27-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:37-ը, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերն ապագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու համար, կարող եք բուժվել:

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 04:37-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:

Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Այսօր կարող եք թուլանալ ու տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել ընտանի կենդանիներին, շատ ժամանակ անցկացնել փողոցում՝ մարդկանց մեջ, տխրել, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ: Վատ չի լինի անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, փետուրներ ու բեկորներ գտնելը: Լավը կլինեն չարտահայտված գույները, արծաթագույնն ու կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32 և 71: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական սննդին, շիլաներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 759 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0