2022 թվականի փետրվարի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 758 | 21:00 | |
Փետրվարի 24-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է: Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:07-ը, անհրաժեշտ է ճնշել վախերը, չի կարելի անգործության մատնվել, խուսափեք նաև սիրախաղերից: Այսօր մարդու մեջ արթնանում է վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կահավորելով, մաքրությամբ, կաթ ու կաթնամթերք օգտագործել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, միս ուտելը, պրովոկացիաներին, վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 03:07-ից, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերն ապագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու համար, կարող եք բուժվել: Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա ուրախ օր է, կապված է գրագիտության, ընթերցանության, սովորելու հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև, արագ անել, կարգի բերել տունն ու հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում աղտոտել օդը՝ ծխել, սոված մնալ, մերժել երեխաների խնդրանքն ու ինչ-որ բան ծրագրել: Ցանկացած անակնկալ լավ նշան կլինի: Բարի նշաններ կլինեն արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերն ու թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարելի է գարեջուր խմել: Օրվա երազները չեն մեկնվում: |
|