ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի փետրվարի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 700 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 21-ը համապատասխանում է լուսնային 21-րդ օրվան: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 12:19-ից՝ Կարիճի:

Լուսնային 21-րդ օրը լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Օրը հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Նոր աշխատանքի էլ խորհուրդ է տրվում անցնել լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելը: Այսօր հեշտությամբ հրաժեշտ կտաք վնասակար սովորույթներին: Ֆիզիկական վարժություններ արեք, եղեք մաքուր օդին:

Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխության, մտքի փայլատակման օր է: Խորհուրդ է տրվում կտրել մազերը, հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների ու արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի ու էլեկտրականության հետ: Վատ նշան կլինի անազատության զգացումը: Հագուստի մեջ խուսափեք խամրած գույներից, որոնք կարող են դեպի իրենց ձգել բացասականը: Լավը կլինի հյութեղ գույների համադրությունը: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Նախապատվությունը տվեք բազմազան ուտեստներին, կարող եք նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն և եթե դրանք առավոտյան տեսնեք:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 700 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0