ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի փետրվարի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1245 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 20-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:35-ը, անկեղծության, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու լիդերների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տան գործերով, լինել ընտանիքի հետ, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 22:35-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Օրը հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Նոր աշխատանքի էլ խորհուրդ է տրվում անցնել լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելը: Այսօր հեշտությամբ հրաժեշտ կտաք վնասակար սովորույթներին: Ֆիզիկական վարժություններ արեք, եղեք մաքուր օդին:

Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, ստեղծագործ նախագծերի օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, երգել, մաքրել տունը, քիչ հագուստ կրել, պահպանել ներքին ջերմությունը: Օրը կարող եք նաև տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն պտուղների ու բույսերի հետ՝ ծառից ընկած մրգերն ու ճյուղերը, տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու բաց դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ, հյութեր, գինի խմեք: Կշիռ կունենան բույսերի ու պտուղների հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1245 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0