ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի փետրվարի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 746 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 1-ը կիսում են լուսնային 29-րդ, 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 00:00-ից ու շարունակվում մինչև 08:45-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Աղետների ու անկումների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մութ վայրերից: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, չափավոր լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Քնելուց առաջ կարող եք մաքրել օրգանիզմը ջրով, սառը ջրի մեջ պահել ոտքերը:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 08:45-ից մինչև 09:22-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր նախաձեռնել, միայն ծրագրեք դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը, պարզապես հոսանքի մեջ լինելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի ու արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Շատ մի ծանրաբեռնվեք, ալկոհոլ մի օգտագործեք, շատ տաք ու կծու ուտեստներ մի կերեք:

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 09:22-ից ու ձգվում մինչև 24:00-ն, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա թեթև և ուրախ օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտելիք պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ անելը ցանկալի չէ: Օրը լավն է բողոքարկումների, դատական որոշումների համար: Առողջությունն ամրապնդելու, բուժվելու օր է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Լավ նշան կլինի ծիածանը, իսկ տան կողքին մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումները, մազերի թափվելը: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, կաթնամթերքին: Խորհուրդ է տրվում հաճախ ու քիչ-քիչ ուտել: Երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 746 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0