2022 թվականի փետրվարի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 658 | 21:00 | |
Փետրվարի 13-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:19-ը, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Բարենպաստ է սովորելը, ուտելիք պատրաստելը, տան, տնտեսության համար իրեր գնելն ու պատրաստելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Այսօր լավ կյուրացվեն ու կազդեն դեղերը, կոսմետիկ միջոցները: Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 13:19-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի: Ցանկացած կարևոր գործի սկիզբ խորհուրդ է տրվում ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ: Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Ժամանակի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամերի կանգ առնելը, զանգի ձայնը, ծիածանի ու կամրջի տակով անցնելը, ժամեր ու հայելիներ գնելը, լույս ու կայծակ տեսնելը, հագուստը պատռելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Խորհուրդ է տրվում սառը կերակուրներ, կաթ, կաթնամթերք, հաց ուտել: Երազներ լավ է չտեսնեք, հնարավորության դեպքում քնեք լույսի ներքո: |
|