2022 թվականի փետրվարի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 664 | 21:00 | |
Փետրվարի 12-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 02:26-ից՝ Խեցգետնի: Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:25-ը, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ կլինի խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալն ու հայհոյելը, լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, իսկ հեղուկ՝ շատ: Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 12:25-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Բարենպաստ է սովորելը, ուտելիք պատրաստելը, տան, տնտեսության համար իրեր գնելն ու պատրաստելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Այսօր լավ կյուրացվեն ու կազդեն դեղերը, կոսմետիկ միջոցները: Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, մազերը կտրել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել, կարդալ: Մայրամուտից հետո կարող եք երեկույթ կազմակերպել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու կոսմետիկ միջոցները: Լավ նշան կլինի առավոտյան արթնանալիս փռշտալը: Լավ նշաններ կլինեն, եթե ձեզ կանչեն ձեր անունով ու եթե կրկնվող երաժշտություն լսեք, կաշվից իրեր ու գումար գտնեք: Մեջքին փչող քամին վերևից պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռված հագուստն ու կոշիկը: Հագուստի մեջ լավը կլինեն փայլունները, բաց յասամանագույնը, ոսկեգույնն ու դեղինը: Ցանկալի չեն մուգ երանգները, կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Սննդի հարցում նախապատվությունը տվեք աղցաններին ու բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում ձայներ ու երաժշտություն լսեք: |
|