ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի փետրվարի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 760 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 11-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:45-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով՝ զբոսնել, մարմնամարզություն անել: Ցանկացած գործ անելիս զգույշ է պետք լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սատկացնելը: Մի զբաղվեք անծանոթ գործունեությամբ: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործելու համար վատ ժամանակ է:

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 11:45-ից, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ կլինի խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալն ու հայհոյելը, լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, իսկ հեղուկ՝ շատ:

Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ, գայթակղություններին չտրվեք: Աղտոտության, ծանրության զգացումներն այսօր նորմալ երևույթ կլինեն: Մաքրեք ձեր շուրջն ու ձեր ներսը: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակն ու աստիճանները: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Շատ բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Խուսափեք արյուն պարունակող մթերքից: Հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 760 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0