ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի օգոստոսի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 1889 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օգոստոսին շատ բան պիտի սովորեք: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց եթե ուշադիր լինեք, ապա լուրջ սխալներ չեք անի ու կկարողանաք խուսափել լարված պահերից: Ամիսը բարենպաստ կլինի աշխատանքը փոխելու համար: Որոշ Խոյեր հենց հիմա կստանան այն առաջարկները, որոնց մասին վաղուց գաղտնի երազում էին: Ուշադրություն դարձրեք գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններին: Կարևոր կլինի տարաձայնություններից ու դատարկ բաների պատճառով վեճերից խուսափելը. վտանգ կա, որ հենց դրանք կխանգարեն ժամանակին ավարտել գործերը:

Անձնական կյանքում հավանական են դրական փոփոխություններ, այդ թվում՝ լրիվ անսպասելի: Նախկինում ձեր արժանիքները չնկատած մարդիկ վերջապես ուշադրություն կդարձնեն դրանց: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով լուրջ բնույթ կստանան, կարևոր կդառնան բոլորի համար: Ձեզ համար կարևորը իրադարձությունները չշտապեցնելը կլինի, թույլ տվեք, որ դրանք իրենց հունով զարգանան:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օգոստոսին աստղերը բարյացակամ կլինեն այն Ցուլերի հանդեպ, որոնք սովորում են կամ զբաղվում են հետազոտական գործունեությամբ, իրենց համար նոր գործեր են ստանձնում կամ փորձում են գլուխ հանել նրանից, ինչը նախկինում բարդ է թվացել: Ուրիշի փորձը հիմա ձեզ շատ օգտակար կլինի: Վատ մի զգացեք հարցեր տալ նրանց, ովքեր ձեզանից շատ բան գիտեն, աշխատեք շփվել այն մարդկանց հետ, որոնք պատրաստ են արժեքավոր տեղեկատվությամբ կիսվել: Պատահաբար հաստատված ոչ ֆորմալ ծանոթությունները կարող են պիտանի լինել մասնագիտական տեսանկյունից: Չի բացառվում՝ հենց հիմա հանդիպեք մարդկանց, որոնք շուտով ձեր ամենահուսալի համախոհները կդառնան:

Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն նախկինում լարված հարաբերությունները, և դա ձեր արժանիքը կլինի: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզանից տարբերվող մարդկանց, կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք: Հնարավորություն կունենաք կարգավորել նախկինում ոչ ձեր մեղքով փչացած հարաբերությունները: Շատ Ցուլեր կկարողանան ավելի լավ գլուխ հանել սեփական զգացմունքներից, շրջապատողների հետ լեզու գտնելն էլ նկատելիորեն կհեշտանա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Համբերությամբ զինվեք: Օգոստոսի սկզբին իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան, և դրանք շտապեցնելու կարիք չի լինի: Հիշեք, որ սկզբում ձեզ նյարդայնացնող ձգձգումներից կարելի է օգուտ քաղել: Բացի այդ, ցանկացած որոշում ընդունելուց առաջ ազատ ժամանակ ունենալն էլ շատ օգտակար կլինի:

Աշխատանքը զգուշություն է պահանջելու: Դա առաջին հերթին վերաբերում է այն Երկվորյակներին, որոնք ստիպված են հաճախ մասնակցել գործնական բանակցություններին, որոնց ժամանակ կարևոր է լավ տպավորություն թողնելը: Պետք է ավելորդ բաներ չխոսել, խոստումներ չտալ, եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք, որ կարողանալու եք կատարել դրանք: 

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դա կյանքի բոլոր ոլորտներում նկատելի կլինի:

Օգոստոսի երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով, կբարձրանա նույնիսկ այն Երկվորյակների տրամադրությունը, որոնք վերջին ժամանակներս կյանքին այնքան էլ լավատեսորեն չէին նայում: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ոգեշնչող նորություններ, որոնք կարևոր կլինեն և՛ ձեր, և՛ ձեր հարազատների համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օգոստոսի սկզբին կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելը: Դա բարենպաստ շրջան կլինի, որը լավ բաներ կբերի, եթե ձեռքերը ծալած չնստեք: Շատ օգտակար կլինի գործնական ոլորտում նախաձեռնող լինելը: Կիսվեք նոր գաղափարներով, և դրանք անպայման աջակցություն կստանան, զբաղվեք նոր աշխատանքի փնտրտուքներով, և հետաքրքիր առաջարկները չեն ուշանա:

Այս ժամանակահատվածը հաջող կլինի ֆինանսական տեսանկյունից: Շահավետ գործարքներ կնքելու կամ եկամուտների նոր աղբյուր գտնելու շանս կունենաք: Շատ Խեցգետիններ ճիշտ կտնօրինեն եղած գումարը՝ դրանք հեռանկարային նախագծի մեջ ներդնելով:

Ամսվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այդ հատվածում կկարողանաք կենտրոնանալ տնային գործերի վրա, ավելի շատ ուշադրություն հատկացնել մտերիմներին: Հետաքրքիր վայրերում լինելու շանս կլինի. ընկերներն ու սիրելին հաճույքով կմիանան ձեզ:

Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն սիրահարված Խեցգետինների հանդեպ, նաև նրանց, ովքեր կուզենային նոր ծանոթություններ հաստատել: Ճակատագրական հանդիպումները շատ հավանական են:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ անհանգիստ, բայց շատ հաճելի ամիս է սպասվում: Լսեք ինտուիցիայի ձայնին. սա օգոստոսի ամենակարևոր խորհուրդն է, որն ակտուալ կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Շրջապատողները կարող են լավ խորհուրդներ տալ, բայց ձեր ներքին ձայնի հուշումները միշտ և՛ ավելի հստակ, և՛ ժամանակին կլինեն:

Ուշադրություն դարձրեք ղեկավարության ու գործընկերների հետ հարաբերություններին: Հնարավորություն կունենաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ նախկինում հաշտ չէիք, վերջ տալ մրցակցությանն ու փոխադարձ հակակրանքին: Շատ լուրջ հարցեր կարելի է քննարկել ոչ ֆորմալ միջավայրում: Այստեղ հեշտությամբ կգտնեք անհրաժեշտ բառերը, լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից էլ օգոստոսը շատ բարենպաստ կլինի: Բայց այստեղ կարևոր կլինի իրադարձությունները չշտապեցնելը, ձեզ համար թանկ մարդկանց չճնշելն ու պարզապես տեղի ունեցողը վայելելը: Աշխատեք ավելի քիչ մտածել նրա մասին, ինչը ձեզանից կախված չէ և ինքներդ էլ կզարմանաք, թե որքան է հեշտանում կյանքը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օգոստոսը խոստումնալից ու հետաքրքիր կլինի: Համարձակ ստանձնեք նոր գործերը. ամենայն հավանականությամբ դրանցում հաջողության կհասնեք: Ճիշտ է, սկզբում հեշտ չի լինելու: Բայց անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա, իսկ փոքրիկ խոչընդոտները առանց դժվարության կհաղթահարեք: Ամսվա սկզբին լավ է ինքնուրույն գործեք: Առաջին հերթին՝ այդպես ավելի մեծ ազատություն կստանաք, իսկ երկրորդ՝ բացատրությունների վրա շատ ժամանակ ծախսելու կարիք չի լինի: Ժամանակի ընթացքում իրավիճակը կփոխվի, նոր համախոհներ կհայտնվեն, կհեշտանա ձեզ համար պիտանի մարդկանց հետ լեզու գտնելը: Բացի այդ, ձեր գաղափարներն անսպասելի կսկսեն դուր գալ նույնիսկ նրանց, ովքեր նախկինում դրանց քննադատորեն էին վերաբերվում:

Շատ Կույսեր օգոստոսին կկարողանան իրագործել այն, ինչ ավելի վաղ էին մտածել: Դա վերաբերում է ոչ միայն գործնական ոլորտին: Հնարավոր կդառնան փոփոխություններն անձնական հարաբերություններում, որոնց մասին վաղուց երազում էիք, չի բացառվում՝ շատ կարևոր ու հաճելի իրադարձություններ տեղի ունենան: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Տարաձայնությունների առիթները կքչանան, հաճախ իրար կես խոսքից կհասկանաք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օգոստոսի առաջին օրերը բավական անհանգիստ կանցնեն: Այդ հատվածում պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, լուծեք ուրիշների սխալների պատճառով առաջացած խնդիրները, միաժամանակ մտածեք անցյալի և ապագայի մասին: Ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Հեշտ չի լինի, բայց անհրաժեշտ լինի կշռադատված որոշումներ ընդունելու և ճիշտ ուղի գտնելու համար: Շատ Կշեռքների այդ հատվածում պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Ամենակարևորը դրա մասին ժամանակին հիշելն է: Այստեղ կարող են օգտակար լինել հին ծանոթների հետ շփումները:

Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Դա հատկապես նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Դուք կնկատեք, որ մտերիմների հետ տարաձայնությունների առիթները քչացել են, և իրար ավելի լավ կհասկանաք: Կհաջողվի քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Անպայման լուծում կգտնվի, որը բոլորի սրտով կլինի:

Ամսվա երկրորդ կեսն անբարենպաստ կլինի միայն անշարժ գույքի հետ կապված գործարքներ կնքելու համար: Իհարկե, դա չի նշանակում, որ դրանցից պետք է ամբողջությամբ հրաժարվել: Պարզապես ուշադիր եղեք, մի ծուլացեք ևս մեկ անգամ ուսումնասիրել բոլոր փաստաթղթերը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օգոստոսը ձեզ համար կարևոր, բարդ ու հետաքրքիր կլինի: Ամիսը կարող է առաջին հայացքից աննշան իրադարձություններ բերել, որոնցից մեծ փոփոխություններ կսկսվեն: Աշխատեք ուշադիր հետևել շուրջը տեղի ունեցող իրադարձություններին, նկատել նույնիսկ մանրուքները: Դրանք կարող են կարևոր լինել ոչ միայն ձեր, այլև ձեզ համար թանկ մարդկանց համար:

Հավանական են փոփոխություններ գործնական ոլորտում: Պարզ կդառնա, որ եկել է կարևոր որոշումներ ընդունելու, ձեզ վրա պատասխանատվություն վերցնելու ժամանակը: Հեշտ չի լինի ժամանակին կասկածներից ազատվելը: Բայց եթե դա անեք, ապա միանգամից ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք, իսկ ավելի ուշ կստանաք հենց այն առաջարկները, որոնց վաղուց էիք սպասում: Եթե հիմա ձեզ ճիշտ պահեք, ապա մասնագիտական աճն ու եկամուտների ավելացումն արագ տեղի կունենա:

Անձնական կյանքում հազիվ թե նշանակալի իրադարձություններ տեղի ունենան, բայց այստեղ էլ դուք գոհ կմնաք իրադարձությունների ընթացքից: Տարօրինակ զուգադիպությունն ու զարմանալի պատահարը կարող են անսովոր ծանոթության, սիրային պատմության սկիզբ դնել, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Սիրահարված Կարիճներին հաճելի անակնկալներ են սպասվում, որոնք երկար կհիշվեն, դեպի լավը կփոխեն ձեզ համար թանկ մարդու հետ հարաբերությունները:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օգոստոսի սկիզբը կարևոր կլինի ձեզ համար: Հենց այդ հատվածում տեղի կունենան իրադարձություններ, որոնցից կարող են մեծ փոփոխություններ սկսվել: Դա առաջին հերթին գործնական ոլորտին է վերաբերում: Հնարավոր են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեր հուսալի համախոհներն ու օգնականները կդառնան աշխատանքի մեջ, կամ էլ գործընկերների աջակցությունը թույլ կտա նոր մակարդակի բարձրանալ:

Այն, ինչ կանեք ամսվա առաջին կեսին, ուշադրություն կգրավի: Աշխատեք խուսափել ոչ միանշանակ իրավիճակներից ու ավելորդ բաներ չասել: Արժե հեռու մնալ կասկածելի հեղինակություն ունեցող մարդկանցից. նրանց պատճառով կարող եք ամենալավ տպավորությունը չթողնել:

Օգոստոսի երկրորդ կեսը ավելի հեշտ ու հանգիստ կանցնի: Այն շատ բարենպաստ կլինի հանգստի համար. նկատի առեք սա, եթե դեռ արձակուրդ չեք ծրագրել: Բայց եթե նույնիսկ գործերը հետաձգել չստացվի, հնարավորություն կունենաք կարճ ժամանակով շեղվել դրանցից, անսովոր վայրեր ու հետաքրքիր միջոցառումների այցելել, շփվել մարդկանց հետ, որոնց համակրում եք և որոնք միշտ գիտեն՝ ինչպես ուրախացնել ձեզ:

Հենց այդ հատվածում է հնարավոր անսովոր ռոմանտիկ պատմության սկիզբը: Բայց վաղուց գոյություն ունեցող հարաբերություններում էլ հավանական են դրական փոփոխություններ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օգոստոսը շատ հաջող կդասավորվի, եթե չշտապեք, բայց նաև անգործ չնստեք: Երբ պետք լինի կենտրոնանալ ամենակարևոր նպատակներին հասնելու վրա, համբերությամբ զինվեք ու աշխատեք ապագայի համար: Այս օրերին ընդունած որոշումները միանգամից կյանքի կոչել չի ստացվի, բայց ավելի ուշ դուք անպայման կվերադառնաք դրանց:

Ամիսը հետաքրքիր հանդիպումներ ու պիտանի ծանոթություններ է խոստանում: Գործնական ոլորտում հավանական են մեծ փոփոխություններ. հնարավոր է՝ սկսեք լրիվ նոր բանով զբաղվել: Շատ Այծեղջյուրների պետք կգա ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու, շրջապատողների ուզածն ու նրանց օգնելու ձևն արագ հասկանալու ունակությունը:

Հավանական են դրամական մուտքեր: Սկզբում դրանք մեծ չեն լինի, բայց ամսվա երկրորդ կեսին դուք կկարողանաք ավելի նշանակալի գումար ստանալ: Ամսվա վերջին օրերը բարենպաստ կլինեն խոշոր գործարքների համար:

Անձնական կյանքում մեծ փոփոխություններ չեն լինի, եթե իհարկե ինքներդ նախաձեռնող չլինեք: Լավ է պահի հույզերին չտրվեք: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք ամեն ինչ մտածելու և իրավիճակից գլուխ հանելու համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օգոստոսն անակնկալներով լի կլինի: Գործեր սպասվածից շատ կլինեն, և սկսած ամեն ինչ չի հաջողվի ժամանակին ավարտին հասցնել: Արդեն ծանոթ առաջադրանքներին կավելանան լրիվ նորերը, և ինչ-որ բան ստիպված եք լինելու ոտքի վրա սովորել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել, բայց նրանց աջակցության խնդրանքով արժե դիմել միայն այն ժամանակ, երբ այն իսկապես անհրաժեշտ է: Ամենակարևոր գործերով աշխատեք ինքնուրույն զբաղվել. հազիվ թե ինչ-որ մեկի մոտ դա ձեզանից լավ ստացվի:

Չնայած հոգսեր քիչ չեն լինի, դուք նաև հանգստի համար ժամանակ կունենաք: Շատ Ջրհոսներ օգոստոսին նոր նախասիրություն ձեռք կբերեն, որի շնորհիվ էլ կյանքն ավելի վառ ու հետաքրքիր կդառնա: Նոր ծանոթներ էլ կհայտնվեն, որոնց հետ արագ կընկերանաք:

Ուշադրություն դարձրեք այն մարդկանց հետ հարաբերություններին, որոնց հետ երկար ժամանակ լեզու գտնել չէր ստացվում: Հիմա դա անելը հեշտ կլինի, բայց պիտի ժամանակին նախաձեռնող լինեք: Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես վարվել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օգոստոսը շատ գործերում հաջողություններ է խոստանում. բայց միայն այն գործերում, որոնց լուրջ կմոտենաք: Լավ է թեթև հաջողությունների և նույնիսկ լավ ծանոթ հարցերի հեշտ լուծման վրա հույս չդնեք: Ամենայն հավանականությամբ ինչ-որ ջանքեր պիտի գործադրեք, բայց ձեր ջանքերի արդյունքներից գոհ կմնաք:

Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ: Արժե դրանք ընդունելուց առաջ երկար մտածել. պայմանները կարող են այնքան գրավիչ չլինել, որքան սկզբում կթվան: Ինքներդ ձեզ ավելի շատ ժամանակ տվեք, ավելի շատ ինֆորմացիա հավաքեք, խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: Այդ ամենը կօգնի ճիշտ որոշում ընդունել:

Հավանական են անսպասելի ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն չծրագրված խոշոր գնումների և խոստումնալից գործարքների հետ: Բայց դրամական մուտքերն էլ չեն բացառվում: Հատկապես նշանակալի դրանք կլինեն օգոստոսի վերջին:

Ամառվա վերջին ամիսը հատկապես բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմներին հասկանալը կհեշտանա, կկարողանաք հանգիստ զրուցել նրա մասին, ինչի պատճառով տարաձայնություններ նախկինում շատ են եղել: Պարզ կդառնա, որ բոլոր վիրավորանքներն ու դժգոհությունները վաղուց անցյալում թողնելու ժամանակն է:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 1889 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0