ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի օգոստոսի 6-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 528 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 6-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 19:38-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:31-ը, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, ամեն քայլը լավ մտածել ու գնահատել: Շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու և ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները:

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 15:31-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է ընտանիքի հետ լինելը, հանգստանալը, հարազատներին հյուր կանչելը, առևտուր ու գնումներ անելը, մեծ գործ սկսելը: Հեշտ կընթանան տան շինարարության ու վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալը, ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Սոված մի մնացեք:

Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը նվիրված է տանը, ընտանիքին: Զղջալու, սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա ողջ սերունդի վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները, չափավոր լինել: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն եղունգը, ատամը կոտրելը, քորը, մատանին կամ նրա վրայի քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Սևն ու նարնջագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին: Կշիռ կունենան առավոտյան տեսած երազները: Երազում մեռած հարազատներին կամ սրբերի տեսնելը օգնության, պաշտպանության նշան կլինի:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 528 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0