2022 թվականի օգոստոսի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 613 | 21:00 | |
Օգոստոսի 5-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է: Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:58-ը, կերպափոխության, ինքներդ ձեզ վրա աշխատելու, ճշգրիտ գիտությունների օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ, վերակառուցմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լվանալը, լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, աղիների ու ստամոքսի մաքրում անել: Կարող եք դեղեր ու թուրմեր պատրաստել: Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 13:58-ից, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, ամեն քայլը լավ մտածել ու գնահատել: Շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու և ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները: Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա թեթև և ուրախ օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտելիք պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ անելը ցանկալի չէ: Օրը լավն է դատական որոշումների և բողոքարկումների համար: Առողջությունն ամրապնդելու, բուժվելու օր է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Լավ նշան կլինի ծիածանը, իսկ տան կողքին մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Թեթև սնունդ, կաթնամթերք օգտագործեք, խորհուրդ է տրվում հաճախ ու փոքր չափաբաժիններով ուտել: Երազները չեն մեկնվում: |
|