ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի օգոստոսի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 538 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 4-ը կիսում են լուսնային 7-րդ և 8-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 14:46-ից՝ Կարիճի:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:30-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը, արկածներ ունենալը: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, հավի միս ու ձու ուտելը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը հաջող կլինի վիրահատությունների համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 12:30-ից, կերպափոխության, ինքներդ ձեզ վրա աշխատելու, ճշգրիտ գիտությունների օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ, վերակառուցմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լվանալը, լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, աղիների ու ստամոքսի մաքրում անել: Կարող եք դեղեր ու թուրմեր պատրաստել:

Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Արդարությունը պաշտպանելու, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում շուտ արթնանալ, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խոսելիս զգույշ եղեք: Խորհուրդ չի տրվում ուտելիք պատրաստել, բացել պատուհանները, գործեր ծրագրել ու ավարտին հասցնել: Ցանկալի չէ ամուսնություն կնքելը: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինը, ոսկեգույնը, նարնջագույնն ու սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Երազներ լավ է չտեսնեք, քիչ քնեք ու լույսի ներքո:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 538 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0