ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի օգոստոսի 3-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 558 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 3-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:07-ը, սիրո, տրեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով է ծածկված եղել, նշանակել է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ է ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ կլինի գողացված ու կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը, քանի որ դրանք կարող են իրականություն դառնալ: Բրոնխները խոցելի կլինեն: Հիվանդացածներն արագ կառողջանան:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 11:07-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը, արկածներ ունենալը: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, հավի միս ու ձու ուտելը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը հաջող կլինի վիրահատությունների համար:

Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա օրենքին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, տանը կարգուկանոն ու մաքրություն հաստատել, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնություններ ստորագրել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ափսեի և հայելու կոտրվելը, չափիչ սարքերի փչանալը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք մուգ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Նախապատվությունը տվեք հում, աղի, կծու, դառը ուտեստներին, հեղուկ քիչ օգտագործեք: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու մոտ օրերս կիրականանան:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 558 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0