2022 թվականի օգոստոսի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 517 | 21:00 | |
Օգոստոսի 28-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:16-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի նախաձեռնեք, միայն ծրագրեք դրանք: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խորհուրդ է տրվում չհոգնել, ալկոհոլ չօգտագործել, շատ կծու և շատ տաք ուտեստներ չփորձել: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա: Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 06:16-ից, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ կլինի ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, սննդակարգին հետևելու համար: Անբարենպաստ կլինի ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա ուրախ օր է, կապված է գրագիտության, ընթերցանության ու գիտության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև, արագ անել, կարգի բերել տունը, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաների խնդրանքն ու ինչ-որ բան ծրագրել: Մի աղտոտեք օդը, շատ մի ծխեք: Ցանկացած անակնկալ այսօր լավ նշան կլինի: Բարի նշաններ կլինեն արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերն ու թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր ըմպել: Օրվա երազները չեն մեկնվում: |
|