ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի օգոստոսի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 444 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 25-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:19-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 02:19-ից, բարձրագույն ճշմարտություններին հասնելու, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, գնումներ անելը, օգտակար բույսեր տնկելն ու բարի մտքեր տարածելը: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին:

Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների ու կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատություններ անել: Օրը լավը կլինի կարճատև ուղևորությունների, արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի և էլեկտրականության հետ: Վատ նշան կլինի անազատության զգացումը: Խուսափեք խամրած գույներից, նախապատվությունը տվեք հյութեղ գույների համադրությանը: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Սննդի հարցում նախապատվությունը տվեք բազմազան ուտեստներին, լավ է նոր բան փորձեք: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն և եթե դրանք առավոտյան մոտ տեսնեք:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 444 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0