2022 թվականի օգոստոսի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 536 | 21:00 | |
Օգոստոսի 24-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 16:09-ից՝ Առյուծի: Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:07-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Անհրաժեշտ է չափավոր լինել: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը պայուսակներով կամ դույլերով մարդ տեսնեք, կարող եք համարել, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 01:07-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները: Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, երգել, տունը մաքրել, քիչ հագուստ կրել ու պահպանել ներքին ջերմությունը: Օրը լավ է տանից դուրս անցկացնեք: Լավ նշանները կապված կլինեն պտուղների և բույսերի հետ՝ ծառից ընկած մրգերը, ճյուղերը, ինչպես նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնը, բաց դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Խորհուրդ է տրվում կաթ, հյութեր խմել, կարող եք նաև գինի փորձել: Կշիռ կունենան պտուղների ու բույսերի հետ կապված երազները: |
|