ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի օգոստոսի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 640 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 20-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:46-ը, չի կարելի անգործության մատնվել, խուսափեք նաև սիրախաղերից: Այսօր մարդու մոտ արթնանում է վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կահավորելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Խուսափեք միս ուտելուց, ավելի շատ կաթնամթերք օգտագործեք: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Ցանկալի է ամրապնդող ու բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 22:46-ից, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ մանրամասն ու կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերն ապագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ կիրառելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն արժե օգտագործել առողջությունն ամրապնդելու համար: Կարող եք զբաղվել բուժմամբ, յոգայով:

Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ նախագծեր ու դատական գործեր սկսել: Խորհուրդ չի տրվում վիրահատություններ անել: Խուսափեք ծախսերից: Աշխատանքն այսօր հարստություն ու բարեկեցություն կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնը, մուգ կապույտը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի օբյեկտների հետ կապված երազները կշիռ կունենան:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 640 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0