2022 թվականի օգոստոսի 18-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 536 | 21:00 | |
Օգոստոսի 18-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է: Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:06-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելը: Խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ անել, լինել մաքուր օդին: Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 22:06-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, արխիվային աշխատանքներով, սեփական արմատների ուսումնասիրությամբ զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: Կարող եք շատ ուտել, ծանրաբեռնել ստամոքսը: Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախաձեռնություն սկսել, նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել, ձանձրանալ ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը, որոնք բարի նախաձեռնություններ կխոստանան: Լավ է առավոտյան թռչունների երգ լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերն ու կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնը, սպիտակը, փայլունները: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Օրվա թվերն են 21 և 72: Խորհուրդ է տրվում կարկանդակներ թխել, ուտել ու հյուրասիրել ուրիշներին: Լավ նշան կլինի երազում տոն, կրակ ու լույս տեսնելը: |
|