2022 թվականի օգոստոսի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 584 | 21:00 | |
Օգոստոսի 17-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 05:22-ից՝ Ցուլի: Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:54-ը, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Լիդերների ու հռետորների օր է: Բարենպաստ է տանը մնալը, տնտեսության հարցերով, ընտանիքով զբաղվելն ու ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը: Խորհուրդ չի տրվում միս ուտել: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք: Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 21:54-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելը: Խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ անել, լինել մաքուր օդին: Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա ժամանակի հանդեպ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամերի սլաքների ձայնը, ժամերի կանգ առնելը, զանգի ձայնը, ծիածանի և կամրջի տակով անցնելը, լույս ու կայծակ տեսնելը, հագուստը պատռելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Խորհուրդ է տրվում սառը ուտելիք, կաթ, կաթնամթերք, հաց օգտագործել: Երազներ լավ է չտեսնեք, քնեք լույսի ներքո: |
|