ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի օգոստոսի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 620 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 16-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:45-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, մտքի մթագնման իմաստներով; Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է հեշտությամբ իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, մենակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար:

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 21:45-ից, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Լիդերների ու հռետորների օր է: Բարենպաստ է տանը մնալը, տնտեսության հարցերով, ընտանիքով զբաղվելն ու ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը: Խորհուրդ չի տրվում միս ուտել: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք:

Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, մազերը կտրել, զուգվել ու զբոսնել, բայց ոչ ճամփորդել: Սովորեք ու կարդացեք: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու դիմահարդարման միջոցները: Լավ նշաններ կլինեն առավոտյան արթնանալիս փռշտալը, եթե ձեզ ձեր անունով կանչեն և եթե կրկնվող երաժշտություն լսեք: Լավ նշաններ կլինեն նաև կաշվից իրեր, գումար գտնելը, սայթաքելն ու ընկնելը: Մեջքին փչող քամին պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռվող հագուստն ու կոշիկը: Հագուստի մեջ լավը կլինեն փայլունները, բաց յասամանագույնը, ոսկեգույնն ու դեղինը: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 620 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0