ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի օգոստոսի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 644 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 12-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 21:44-ից՝ Ձկների:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:08-ը, մարմնային գայթակղությունների օր է, այնպես որ պետք է չափավոր լինեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաները: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: 

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 21:08-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով, ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Հանգստություն պահպանեք, չափավոր եղեք: Անբարենպաստ է կենդանական սնունդ ու սնկեր օգտագործելը, չի կարելի թռչուններ սպանել: Խուսափեք չարություն ու նախանձ դրսևորելուց, վիճելուց: 

Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, բարության, նվիրվածության հետ: Երեխաներին պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում անընդհատ ջրի հետ շփման մեջ լինել, մնալ տանը՝ երեխաների ու ընտանի կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է, կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Վատ նշան կլինի վերադառնալն ու հատակից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Նախապատվությունը տվեք հյութերին, կաթին ու մեղրին, կարագով շիլաներին: Խուսափեք կենդանական սննդից: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն և արագ կիրականանան, եթե վառ լինեն:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 644 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0