2022 թվականի նոյեմբերի 8-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 422 | 21:00 | |
Նոյեմբերի 8-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է: Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:36-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի, այնպես որ՝ ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույլերից ու մնացորդներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ: Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 16:36-ից, մարմնային գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է ճապոնական խոհանոցի ուտեստներ փորձելը, համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է խնձոր ուտելը, վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաները: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սիրո և հնազանդության ժամանակն է: Խորհուրդ է տրվում անընդհատ գործունեության մեջ լինել, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ կլինի դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, հագուստն ու քորոցները կորցնելը, և լավ է, եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պետք է լավ բուրի ու թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը բարի նշան կլինի: |
|