2022 թվականի նոյեմբերի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 390 | 21:00 | |
Նոյեմբերի 27-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:04-ը, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցում աշխատելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 13:04-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք ճամփա գնալ, բույսեր հավաքել ու չորացնել: Այսօր ուշադիր պիտի լինեք սննդակարգին: Կերեք այն, ինչ ուզում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգի օրգաններին՝ ստամոքսին ու աղիներին: Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին ու մայրությանը: Կարող եք թուլանալ ու տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, տրվել տագնապին, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշաններ կլինեն անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, փետուրներ ու բեկորներ գտնելը: Ներդաշնակ կլինեն չարտահայտված, խամրած գույները: Բարենպաստ կլինեն արծաթագույնն ու կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32 և 71: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին, շիլաներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ: |
|