ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի նոյեմբերի 26-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 424 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Նոյեմբերի 26-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 00:18-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:13-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու և մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելն ու պասիվ, թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 12:13-ից, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցում աշխատելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:

Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Աշխարհաճանաչողության օր է: Այն կապված է գրագիտության, ընթերցանության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև, արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաների խնդրանքներն ու ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն անակնկալները, արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերն ու թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր խմել: Օրվա երազները չեն մեկնվում:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 424 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0