ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի նոյեմբերի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 606 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Նոյեմբերի 25-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:55-ը, ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, սննդակարգին հետևելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 10:55-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու և մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելն ու պասիվ, թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա վախերից ազատվելու, ինքնավերլուծության օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրն ու դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ատամների ընկնելը, կոտրված կրունկն ու ծարավը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին, շղարշին: Օրվա թվերն են՝ 20 և 41: Քաղցր հյութեր ու կաթնամթերք օգտագործեք: Երազները կշիռ կունենան: Լավ է շատ քնեք, երազում լողաք, կենդանի ձկներ, պտուղներ ու սնկեր տեսնեք: Վատ նշան կլինի երազում կրակ տեսնելը:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 606 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0