ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի մայիսի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 763 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 5-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 02:05-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:46-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք ճանապարհ գնալ, բույսեր հավաքել ու չորացնել: Ուշադրություն է պետք դարձնել սննդակարգին: Կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադիր եղեք մարսողական համակարգին, աղիներին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 06:46-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ է ամպեր տեսնել ու մեղեդիկ զանգ լսել: Բարենպաստ կլինի կորած ու գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Հիվանդացածներն արագ կառողջանան:

Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա օրենքին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, տանը կարգուկանոն հաստատել, հարաբերություններ պարզել, անցնել աշխատանքի, համաձայնություններ ստորագրել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ափսեի, հայելու կոտրվելը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք մուգ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Հում, աղի, կծու, դառը ուտեստներ փորձեք, հեղուկ քիչ օգտագործեք: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու մոտ օրերս կիրականանան:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 763 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0