ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի մայիսի 26-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 542 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 26-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:04-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 03:04-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում շատախոսության վրա: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ տոպրակներով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելն ու առանց հանգստի շատ աշխատելը: 

Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, երգել, մաքրել տունը, քիչ հագուստ կրել ու պահպանել ներքին ջերմությունը: Օրը լավ է տանից դուրս անցկացնեք: Լավ նշանները կապված կլինեն պտուղների ու բույսերի հետ՝ ծառից ընկած մրգերը, ճյուղերը, ինչպես նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են՝ ոսկեգույնն ու բաց դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ, հյութեր խմեք, կարելի է նաև գինի խմել: Կշիռ կունենան պտուղների ու բույսերի հետ կապված երազները:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 542 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0