ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի մայիսի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 631 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 24-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:48-ը, չի կարելի անգործության մատնվել, խուսափեք նաև սիրախաղերից: Բարենպաստ է տնային գործերով, տունը կահավորելով, տան մաքրությամբ զբաղվելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին, վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Խուսափեք միս ուտելուց, կաթնաշոռ ու կաթնամթերք օգտագործեք: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 02:48-ից, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերն ապագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու նպատակով, կարող եք բուժվել, ֆիզիկական վարժություններ անել, զբաղվել յոգայով:

Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի ու թռչունների թռիչքի հետ: Վատ նշաններ կլինեն կեղտի ու փոշու մեջ կորելը: Օրվա գույներն են վարդագույնն ու դեղինը: Ներդաշնակ չեն լինի աչք ծակող գույները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին, արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականությանը մոտ երազները:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 631 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0