ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի մայիսի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 636 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 19-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:35-ը, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելը, շատ ծխելը, ծրագրելը, մարդկանց և երևույթները պիտակավորելը:

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 00:35-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է մտքի մթագնման, թունավորման տեսանկյուններից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, զբոսնելն ու միայնակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:

Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա ժամանակի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամերի սլաքների ձայնը, ժամերի կանգ առնելը, զանգի ձայնը, ծիածանի ու կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, հագուստը պատռելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Խորհուրդ է տրվում սառը ուտեստներ, կաթ, կաթնամթերք, հաց օգտագործել: Երազներ լավ է չտեսնեք ու հնարավորության դեպքում լույսի ներքո քնեք:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 636 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0