2022 թվականի մայիսի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 686 | 21:00 | |
Մայիսի 16-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 14:50-ից՝ Աղեղնավորի: Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:35-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններ անելն ու ինքնակատարելագործվելը: Անհրաժեշտ է հանգիստ ու չափավոր լինել: Անբարենպաստ է չարություն, ագրեսիա դրսևորելը, վիճելը: Չի կարելի թռչուններ սպանել, խուսափեք կենդանական սնունդ ու սնկեր օգտագործելուց: Ուշադիր եղեք սրտին, չի բացառվում առիթմիան: Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 21:35-ից, ներքին ազատություն ձեռք բերելու օր է: Օրվա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանք անելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա շփման կանոններին հետևելու օր է: Խորհուրդ է տրվում լինել մարդկանց մեջ, հետևել աշխարհին: Նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ արեք, զբոսնեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև ու բազմազան, ջրիկ ուտեստներին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան, եթե դրանք տեսնեք բաց երկնքի տակ: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը: |
|