ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի մայիսի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 598 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 14-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 13:33-ից՝ Կարիճի:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:17-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի: Ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար, քանի որ եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել մնացորդներից ու թույներից: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 18:17-ից, մարմնային գայթակղությունների օր է, պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խնձոր մի կերեք, նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցի ուտեստներին, հատիկավորներին:

Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, բարության, նվիրվածության հետ: Խորհուրդ է տրվում անընդհատ շփման մեջ լինել ջրի հետ, մնալ տանը, երեխաների, ընտանի կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է, կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Լավ նշան կլինի գեղեցկության, ներդաշնակության զգացումը: Վատ նշան կլինի վերադառնալն ու հատակից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնը, դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Հյութեր, կաթ ու մեղր, կարագով շիլաներ օգտագործեք: Հակացուցված է կենդանական սնունդը: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն ու արագ կիրականանան, եթե վառ լինեն:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 598 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0