ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի մայիսի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 706 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 12-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 09:34-ից՝ Կշեռքի:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:19-ը, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ ու աշխարհին, մարդասեր ու ներողամիտ լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով զբաղվելը, բարկանալը, հայհոյելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, հեղուկ՝ շատ: 

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 15:19-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերամշակելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, ուտելիք պատրաստելու, տնտեսության համար իրեր գնելու կամ պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր նախաձեռնելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կյուրացվեն ու կազդեն դեղերը, ինչպես նաև կոսմետիկ միջոցները:

Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սիրո ու հնազանդության ժամանակն է: Խորհուրդ է տրվում անընդհատ գործունեության մեջ լինել, աշխատել ծառերի հետ, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ կլինի դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, հագուստը կորցնելը և եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պետք է լավ բուրի ու թեթև լինի: Կանաչեղեն շատ օգտագործեք, իսկ հեղուկ ցանկալի է քիչ խմել: Առանց երազների քունը բարի նշան կլինի:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 706 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0