ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի մայիսի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 655 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 10-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 01:53-ից՝ Կույսի:

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:34-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ նրա վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Բոլոր հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 12:34-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով՝ զբոսնել, մարմնամարզություն անել: Զգույշ է պետք լինել միջատների հետ: Այսօր ցանկացած գործ անելիս պետք է զգոն լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանք կատարելն ու միջատներ սատկացնելը: Անծանոթ գործունեությամբ մի զբաղվեք: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործության համար վատ ժամանակ է:

Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Այսօր կհայտնվեն ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների ու ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելն ու փչանալը: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը, եթե տարերքն ինչ-որ բան կործանի: Վատ նշան կլինի արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք մսից, արմատապտուղներից ու սնկերից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 655 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0