2022 թվականի մարտի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 849 | 21:00 | |
Մարտի 9-ը կիսում են լուսնային 7-րդ և 8-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից 09:17-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը, ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է հավի միս ու ձու ուտելը, ափսե կոտրելը, գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Օրը հաջող է վիրահատությունների համար: Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 09:17-ից, կերպափոխությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը, լվանալը: Կարող եք սոված մնալ, ստամոքսի ու աղիների մաքրում անել: Կարող եք դեղեր ու թուրմեր պատրաստել: Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Այսօր անհրաժեշտ է ուշադիր լինել աշխարհին և ինքներդ ձեզ: Իմունիտետը փորձության կենթարկվի. ինչքան մաքուր լինեք, այնքան թեթև կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Օրվա լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղն են: Երազներ լավ է ընդհանրապես չտեսնել, միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո: |
|