2022 թվականի մարտի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 609 | 21:00 | |
Մարտի 5-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:28-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Բարենպաստ է մարտարվեստով զբաղվելը, մետաղի հետ աշխատելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա: Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 08:28-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն: Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Չարը դիմակազերծելու, վախերի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործը ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը ծուլություն ու խորամանկություն չի հանդուրժի: Լավ կլինի, եթե կարողանաք հաղթահարել կասկածները: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, խորամանկել, աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի ու էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշաններ կլինեն կոտրվելու, փչանալու հետ կապված ամեն ինչ: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Նախապատվությունը տվեք կծու, կոշտ ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլ օգտագործելը: Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները: |
|