2022 թվականի մարտի 3-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 788 | 21:00 | |
Մարտի 3-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:10-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանք հաղթահարելը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի սկսեք: Բարենպաստ է հուզական հանգիստը, պարզապես հոսանքին տրվելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլ, շատ կծու և շատ տաք սնունդ օգտագործելուց: Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 08:10-ից, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Բարենպաստ է ճամփորդելը, ստեղծագործելը, առևտուր անելը, սննդակարգին հետևելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա թեթև և ուրախ օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտելիք պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներն անցանկալի են: Օրը լավն է դատական որոշումների, բողոքարկումների համար: Առողջությունն ամրապնդելու, բուժվելու օր է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Լավ նշան կլինի ծիածանը, իսկ տան կողքին մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումները, մազերի թափվելը: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, կաթնամթերքին. խորհուրդ է տրվում հաճախ ու քիչ-քիչ ուտել: Երազները չեն մեկնվում: |
|