ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի մարտի 31-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 597 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 31-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 12:30-ից՝ Խոյի:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:28-ը, բարձրագույն ճշմարտություններին հասնելու օր է: Նվերների, գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, պիտանի բույսեր տնկելը, բարի մտքեր տարածելը: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Ուշադիր եղեք գլխին, հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 06:28-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Աղետների և անկումների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, ձանձրույթի ու տագնապի դեմ պայքարելը, չափավոր լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Օգտակար կլինի քնելուց առաջ օրգանիզմը ջրով մաքրելը, մի քանի րոպեով սառը ջրի մեջ պահեք ոտքերը:

Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա ուրախ օր է: Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, գիտության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում երկար ժամանակ սոված մնալ, աղտոտել օդը: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաներին ու ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն անակնկալները, արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարելի է գարեջուր փորձել: Երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 597 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0