ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի մարտի 29-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 802 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 29-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 07:31-ից՝ Ձկների:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:07-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ժամանակ են վատնում դատարկախոսության վրա: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը տոպրակներով կամ դույլերով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, առանց հանգստի շատ աշխատելը: Խուսափեք էներգիան զուր վատնելուց:

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 06:07-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բզինեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Լավ է ազատվել անպիտան դարձածից: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ առարկաների ու նյութերի հետ: Լավ նշաններ կլինեն պատուհաններն ու դռները բացող քամին, բարձր ջերմաստիճանը: Վատ նշաններ կլինեն կրակի մարելը, հրդեհները, այրվածքները, ծուխն ու մոխիրը: Հագուստի մեջ լավը կլինեն փայլունները, շագանակագույնը, դեղինը: Վատ կլինի կապույտը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող ուտեստներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ արթնանաք ու առույգ լինեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 802 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0