ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի մարտի 26-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 736 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 26-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:49-ը, չի կարելի անգործության մատնվել: Խուսափեք սիրախաղերից: Այսօր մարդու մեջ արթնանում է վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, տունը կահավորելը, մաքրություն անելը: Կաթնամթերք շատ օգտագործեք: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին, վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Խուսափեք միս օգտագործելուց: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 04:49-ից, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը ապագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն արժե օգտագործել առողջությունն ամրապնդելու համար: Կարող եք զբաղվել բուժմամբ:

Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա ներքին հավատը գիտակցելու, կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Ջուրը յուրահատկություններ ձեռք կբերի, նրա օգնությամբ կարող եք օրգանիզմի, արյան, մաշկի մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատություններն ու ջուրն աղտոտելը: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Օրվա գույներն են արծաթագույնն ու երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրն ու սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ շատ օգտագործեք: Երազները չեն մեկնվում:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 736 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0