ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի մարտի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 795 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 25-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 00:53-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:48-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելն ու բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: Կարող եք շատ ուտել:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 03:48-ից, չի կարելի անգործության մատնվել: Խուսափեք սիրախաղերից: Այսօր մարդու մեջ արթնանում է վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, տունը կահավորելը, մաքրություն անելը: Կաթնամթերք շատ օգտագործեք: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին, վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Խուսափեք միս օգտագործելուց: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի ու թռչունների թռիչքի հետ: Վատ նշաններ կլինեն կեղտի ու փոշու մեջ կորելը: Օրվա գույներն են բաց վարդագույնն ու դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Նախապատվությունը տվեք շիլաներին, ձավարեղենին, արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականին մոտ երազները:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 795 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0