ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի մարտի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 687 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 24-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:27-ը, լավն է խիզախություն դրսևորելու, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Սպորտային մրցումների, քննությունների, եզրահանգումների օր է: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Խորհուրդ են տրվում ֆիզիկական վարժությունները, մաքուր օդին լինելը:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 02:27-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելն ու բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: Կարող եք շատ ուտել:

Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա քննադատական օր է, բնութագրվում է լարվածությամբ և ակտիվությամբ: Արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարելի է ռիսկի դիմել: Պարտքը կատարելու օր է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցների կորուստը, դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Կծու ուտեստներ փորձեք: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ շուտով լուծվելու են թշնամու հետ կապված խնդիրները: Լավ կլինի, եթե երազում ձեզ ակտիվ տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 687 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0