ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի մարտի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 652 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 22-ը համապատասխանում է լուսնային 20-րդ օրվան: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 21:58-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 20-րդ օրը բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Լիդերների ու հռետորների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնտեսության հարցերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը: Միս մի օգտագործեք: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք:

Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, գիտակցելու և ընդունելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, հին իրերը նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ամբոխում սեփական անունը լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշի անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Եթե հանդիպեք այս գույներին, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե այս թվերին հանդիպեք հեռախոսների, մեքենաների ու տան համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլից, կարող եք ոտքի վրա սնվել: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 652 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0