2022 թվականի մարտի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 759 | 21:00 | |
Մարտի 1-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 23:53-ից՝ Ձկների: Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:45-ը, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին: Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 07:45-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ բոլոր կանխատեսումները սուտ կլինեն: Անկումների ու աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Խորհուրդ է տրվում վերջ տալ կեղծ կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, չափավոր ու հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Օրգանիզմը քնելուց առաջ մաքրեք ջրով, մի քանի րոպեով սառը ջրի մեջ պահեք ոտքերը: Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա օրենքին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կազմակերպված ու կարգապահ լինել, տանը մաքրություն հաստատել, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնություններ ստորագրել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ափսեի, հայելու կոտրվելը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Հում, աղի, կծու, թթու ուտեստներ փորձեք, հեղուկ քիչ օգտագործեք, միսն էլ խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու մոտ օրերս կիրականանան: |
|