ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի մարտի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 818 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 16-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 07:58-ից՝ Կույսի:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:03-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի, ցանկացած կարևոր գործի սկիզբ արժե ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 16:03-ից, մարմնային գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է նվերներ ընդունելը, վիճելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Նախապատվությունը տվեք հատիկավորներին, ճապոնական խոհանոցի ուտեստներին, խուսափեք խնձոր ուտելուց: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի: Ֆոբիաները կսրվեն, վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործել: Խորհուրդ չի տրվում տխրել, շտապել: Լավ նշան կլինի կրակ ու կայծակ տեսնելը, որոնք բարի նախաձեռնություններ կխոստանան: Լավ նշան կլինի նաև թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերը, կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնն ու սպիտակը: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Օրվա թվերն են՝ 21 և 72: Կարկանդակներ թխեք, կերեք և հյուրասիրեք ուրիշներին: Կարելի է գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, կրակ ու լույս տեսնելը:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 818 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0