2022 թվականի մարտի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 700 | 21:00 | |
Մարտի 11-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 10:24-ից՝ Խեցգետնի: Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:16-ը, ամեն քայլը պետք է մանրամասն մտածել ու գնահատել: Այսօր շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու և ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Անհարմար ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները: Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 10:16-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ նրա վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալը, ճամփորդելը: Այսօր բոլոր հիվանդների համար օրը թեթև կանցնի: Սոված մի մնացեք: Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին և ուրիշներին օգնելուն: Եկամուտների, մեծ ձեռբերումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, հետևել օրենքին: Սա ունեցվածքի մասին հոգ տանելու, ֆինանսական փաստաթղթեր ձևակերպելու, հողի ու քարի հետ աշխատելու ժամանակ է: Բարենպաստ կլինի օրգանիզմի, մաշկի մաքրումը, ատամների բուժումը: Լավ է նվերներ տաք: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազեր կտրելը վատ նշան կլինի նաև երազում: Լավ նշանները կապված կլինեն գումարի և թանկարժեք զարդերի հետ. դրանք գտնելը, ստանալը, նվիրելն ու տեսնելը: Օրվա բարի նշանը լիքը դույլերն են: Օրվա գույներն են՝ ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Ամեն ինչ կարող եք ուտել, բայց նախապատվությունը կաթնամթերքին տվեք: Կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները: |
|