ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի կանխատեսումը Արևելյան հորոսկոպի նշանների համար
Բաժին: Արևելյան | Դիտումներ: 4032 | 20:00 Ավելացրեց: Moder-003

Ըստ արևելյան հորոսկոպի՝ գալիք 2022 թվականը Սև կամ Երկնագույն ջրային վագրի տարի է: Տարին կսկսվի 2022 թվականի փետրվարի 1-ից:

Արևելքի իմաստուններն ասում են, որ Ջրային վագրը հովանավորում է ուժեղ մարդկանց, այնպես որ՝ հաջողությունը 2022 թվականին կուղեկցի ամենահամարձակներին ու ամենավճռականներին:

Առնետ

Առնետի տարում ծնված մարդկանց համար 2022 թվականը կարիերայում իսկական բեկման տարի է լինելու: Առնետները մասնագիտական նոր հմտություններ ձեռք կբերեն, կծանոթանան հետաքրքիր մարդկանց հետ, որոնք էլ հետագայում շատ մեծ օգուտ կտան: Շատ հավանական է բարձրանաք կարիերայի աստիճաններով: Սիրային հարաբերությունների և առողջության տեսանկյունից էլ տարին հաջող կլինի: Ամենակարևորն այն է, որ աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ ու թույլ չտաք, որ հարաբերություններում սառնություն նկատվի:

Ցուլ

Աշխատասեր Ցուլերի համար 2022 թվականը կնշանավորվի ակտիվ աշխատանքային գործունեությամբ, որը երբեմն նույնիսկ կանցնի խելամտության սահմանները: Առողջության հետ կապված խնդիրներից և արտաժամյա աշխատանքի պատճառով ընտանեկան տարաձայնություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում հստակ աշխանքային ժամ սահմանել ու ձեզ վրա չվերցնել ղեկավարության՝ ձեր ուժերի սահմաններից վեր հանձնարարությունները: Միայնակ Ցուլերին հետաքրքիր ծանոթություններ են սպասվում, որոնք կարող են վերջանալ ԶԱԳՍ այցելությամբ:

Վագր

2022 թվականին կյանքի շատ բնագավառներում Վագրերը դրական փոփոխություններ կնկատեն: Սպասվում է, որ Ջրային Վագրի տարին ֆինանսական միջոցների աճ, նոր պաշտոն, երկար սպասված հաղթանակ ու վաղեմի ցանկության իրագործում կբերի: Բացի այդ, Վագրերին ճակատագրական իրադարձություն է սպասվում, որը կազդի նրանց ողջ կյանքի վրա: Կարևորը պատրաստ լինելն ու կյանքում մեկ անգամ հանդիպող շանսը բաց չթողելն է:

Կատու (Ճագար)

Ճագարների համար 2022 թվականը փորձությունների ու հոգեկան տվայտանքների տարի կլինի, ինչը կարող է դեպրեսիաների և նյարդային պոռթկման պատճառ դառնալ: Խորհուրդ է տրվում կյանքի համար կարևոր բոլոր գործողությունները մանրամասն կշռադատել ու հաշվարկել: Հատկապես խորհուրդ չի տրվում վարկել վերցնել, մեծ գումար ներդնել շինարարության կամ վերանորոգման մեջ, խուսափեք նաև թանկարժեք գնումներից: Անձնական կյանքում էլ Ճագարների համար հեշտ չի լինելու՝ նոր հարաբերությունները դժվարությամբ կդասավորվեն, իսկ հները ավարտվելու վտանգի տակ կհայտնվեն: Իսկ որպես դրական կողմ կարելի է նշել առողջությունը, որը 2022-ին ձեզ չի դավաճանի:

Վիշապ

Եկող 2022 թվականը Վիշապների համար ֆինանսական վիճակի բարելավման տարի կդառնա: Գումար աշխատելու հնարավորություններ անընդհատ կլինեն, պարզապես պիտի դրանցից լավագույնն ընտրեք: Ընդ որում՝ առավել արգասաբեր կլինի ոչ թե ինքնուրույն, այլ խմբային, ընդհանուր արդյունքին ուղղված աշխատանքը: Իսկ ահա հարաբերություններն ու առողջությունն այս ամենի հետևանքով հնարավոր է տուժեն: Աշխարհի բոլոր փողերն աշխատելու ձգտումը ընտանիքն ու առողջությունը երկրորդ պլան կմղեն, ինչը ոչ մի կերպ թույլ տալ չի կարելի: Խորհուրդ է տրվում անպայման նախնական փուլում բուժել հիվանդությունները, աչքաթող չանել դրանք, ինչպես նաև ավելի շատ ժամանակ անցկացնել տանը, ընտանիքի հետ:

Օձ

Կարիերայում ու բիզնեսում հարուստ «բերք» ստանալու համար Օձերին 2022 թվականին համբերություն և ուժ է պետք գալու: Բարեբախտաբար, ծախսված էներգիան զուր չի լինի, անհրաժեշտ է միայն չշեղվել ընտրած ճանապարհից ու մանրամասն, առանց ռիսկի դիմելու իրագործել մտածածը: Իսկ ահա չմտածված ծախսերից արժե խուսափել. ցանկացած խոշոր գնում վնաս կհասցնի ընտանեկան բյուջեին: 2022-ին Օձերն առողջական խնդիրներ չեն ունենա: Միայնակ Օձերն իրենց սիրուն կարող են գտնել ամենաանսպասելի վայրերում՝ լինի հանգստավայրում, սրճարանում, թե գործուղման վայրում:

Ձի

Ձիու տարում ծնվածների համար 2022-ը կյանքում ամենահաջող տարիներից չի լինելու: Ողջ տարվա ընթացքում նպատակներն իրագործելու ճանապարհին անհաջողությունների են հանդիպելու: Աշխատավայրում հնարավոր է անհասկացողություն ղեկավարության հետ: Տարին առանց նյարդային ցնցումների անցկացնելու համար Ձիերը պիտի չհուսահատվեն ու կոնֆլիկտների չգնան: Հաճախակի ֆիասկոների հետևանքով չեն բացառվում առողջական խնդիրները, որոնք լուծելու համար պարտադիր կլինի ժամանակին բժշկի դիմելը: Արդեն 2022-ի վերջին կյանքում սև գիծը կփոխարինվի սպիտակով. միայնակ Ձիերի կյանքում հաճելի հանդիպումներ ու իրադարձություններ կլինեն, աշխատավայրում հարաբերությունները վերջապես կկայունանան, ինչն էլ կօգնի վերագտնել հոգեկան հավասարակշռությունն ու բարելավել առողջությունը:

Այծ (Ոչխար)

2022-ին Այծի կյանքում հաջողություններն ու անհաջողությունները հերթափոխով են գալու: Ֆինանսական պլանում կայունություն չի սպասվում: Որոշ Այծեր հնարավոր է ստիպված լինեն նոր աշխատանք փնտրել: Անկախ հանգամանքներից խորհուրդ է տրվում խուսափել ագրեսիա դրսևորելուց, չկորցնել ինքնավստահությունն ու լավատեսությունը. վաղ թե ուշ ժամանակավոր դժվարություններն ավարտվելու են: Իրենց համար այս բարդ ժամանակաշրջանում Այծերը լավ կլինի ավելի շատ ժամանակ տրամադրեն հարազատներին ու մտերիմներին, որոնց խորհուրդներն ու աջակցությունը շատ կարևոր կլինեն: 2022-ին Այծերի համար խնդիրներ չի ստեղծի միայն առողջությունը. իմունիտետը կամրապնդվի և ողջ ուժերով կպայքարի հիվանդությունների դեմ:

Կապիկ

2022-ին կարիերայի հետ կապված գործերն ամենալավ ձևով չեն դասավորվի Կապիկների համար: Չնայած բոլոր ջանքերին ու ներդրումներին՝ տարվա մեծ մասը արդյունքները նվազագույն կլինեն, իսկ շահավետ առաջարկները կարծես դուրս կպրծնեն ձեռքերից: Իրավիճակը Կապիկների մոտ կփոխվի միայն տարվա վերջին, երբ եկամուտների կտրուկ աճ և աշխատավայրում հաջողություններ կգրանցվեն: Ամենակարևորը՝ չկորցնեք ինքներդ ձեր հանդեպ հավատը: Ի տարբերություն աշխատանքային գործունեության՝ եկող տարին ընտանեկան հարաբերությունների տեսանկյունից ամենանպաստավորը կլինի: Միայնակ Կապիկների համար ճակատագիրը հանդիպում է պատրաստել իրենց երկրորդ կեսի հետ: Պետք է միայն չսխալվել ընտրության հարցում, և հարաբերությունները երկար տարիներ կշարունակվեն: Լուրջ խնդիրներ չեն առաջանա նաև առողջական պլանում, իսկ ծագած մանր-մունր առողջական խնդիրներն արագ կհարթվեն:

Աքաղաղ

Աքաղաղների համար 2022 թվականը կարիերայում սպիտակ գծի շրջան է լինելու: Բացառապես բոլոր մտահղացումները կիրագործվեն, անհրաժեշտ է միայն մասնագիտական գործունեության զարգացման լավագույն տարբերակներն ընտրել: Այս հաջող տարվանից առավելագույնը քաղելու համար ստանձնեք ղեկավարության բոլոր հանձնարարությունները ու բաց մի թողեք մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանսերը: Աքաղաղների արած ծանր աշխատանքը հաջորդ տարի անպայման պարգևատրվելու է: Սակայն մեծ ծանրաբեռնվածությունը իր հակառակ կողմն էլ կունենա՝ առողջության վատացումը: Ֆիզիկական վիճակի վատացումից ու հոգեկան հյուծումից խուսափելու համար պետք է չմոռանաք լիարժեք հանգստի և ոչ աշխատանքային օրերին երկար քնելու մասին: Չարժե ուշադրությունից զրկել ընտանիքը կամ երկրորդ կեսին. առաջնահերթությունները ճիշտ դրեք:

Շուն

2022-ին մասնագիտական աճի հասնելու համար Շներին լիակատար ազնվություն ու գործողությունների բազմակի ստուգում է պետք: Ողջ տարվա ընթացքում Շներին եկամուտները մեծացնելու բացմաթիվ հնարավորություններ կընձեռվեն, սակայն շտապել չարժե, պետք է ընտրեք միայն ամենագրավիչ տարբերակները: 2022-ին սիրային հարաբերությունների զարգացումն ամբողջությամբ կախված է լինելու ձեր նախաձեռնող լինելուց. ինչքան ակտիվ փնտրտուքների մեջ լինեք, այնքան արագ կստանաք ուզածը: Իսկ ահա առողջության հետ կապված պիտի հոգ տանեք ձեր մասին. գեղեցիկ մարմին ձեռք բերելու համար չարժե շատ ծանրաբեռնվել ֆիզիկական վարժություններով, սպորտով էլ պետք է չափավոր զբաղվել:

Խոզ

2022 թվականը շատ հաջող տարի կլինի Խոզերի համար: Մասնագիտական հմտություններն ընդլայնելու և եկամուտների նոր աղբյուրներ գտնելու մեծ հնարավորություններ կընձեռվեն: Լավագույն խաղաքարտերը ձեզ բնորոշ աշխատասիրությունն ու նպատակասլացությունը կդառնան: Միայնակ Խոզերին հանդիպում է սպասվում, որը հեռանկարային ու երկարաժամկետ կապի սկիզբ կդառնա: Իսկ արդեն ընտանիք ունեցող Խոզերին խորհուրդ է տրվում երկրորդ կեսին ավելի շատ հաճելի անակնկալներ անել՝ լինի դա թատրոն կամ կինո հրավիրելը, ծաղիկների փունջ նվիրելը կամ ռեստորանում սիրելի ուտեստը փորձելը: Մեծ ակտիվությունը 2022-ին պահանջելու է ուշադրություն դարձնել առողջությանը. շատ մի ծանրաբեռնվեք, խուսափեք մրսելուց:

Բաժին: Արևելյան | Դիտումներ: 4032 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: 2022, արևելյան հորոսկոպ | Վարկանիշ: 0.0/0