ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հունվարի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 1924 | 19:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հունվարի առաջին օրերը կարող են անհանգիստ ու լարված լինել: Հաճախ բանն այն կլինի, որ ծրագրած շատ բան կունենաք անելու ու հիմա պարզապես չեք իմանա, թե ինչպես պիտի ամեն ինչ հասցնեք: Մտածեք՝ արդյոք ավելի լավ չէր լինի ինչ-ինչ գործեր հետաձգելն ու տվյալ պահի ամենակարևոր գործի վրա կենտրոնանալը: Առաջնահերթությունները դնելուց հետո ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Կարող եք խորհրդակցել ընկերների և այն մարդկանց հետ, որոնք ձեզ լավ գիտեն: Ձեզ անպայման կհուշեն, թե ինչպես է լավ գործել, ինչպես է ավելի հեշտ հասնել նպատակին:

Ներդաշնակ ու բարենպաստ շրջանը կսկսվի ամսվա կեսից: Դրական փոփոխությունները նկատելի կլինեն գործնական ոլորտում. եկամուտները կաճեն, հավանական են մասնագիտական հաջողություններ: Բաց մի թողեք նոր բան սովորելու հնարավորությունը: Այն, ինչ կիմանաք հիմա, ձեզ անպայման պետք կգա:

Հետաքրքիր ծանոթություններ շատ կլինեն: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի հետ, բայց ընդհանուր գործերից կարող է և՛ ընկերություն, և՛ սիրային պատմություն սկսվել: Ձեզ համար հեշտ կլինի և՛ սեփական, և՛ ուրիշների զգացմունքներից գլուխ հանելը:

Օր օրի ձեր էներգիան կշատանա: Դա զգալով՝ դուք ձեր առաջ ավելի ու ավելի բարձր նպատակներ կդնեք, ավելի ու ավելի բարդ գործեր կստանձնեք: Հիշեք, որ դուք միայնակ էլ շատ բանի եք ունակ, բայց համախոհների աջակցությունը հաստատ չի խանգարի: Մարդիկ, որոնց ճամփան հիմա ձերինի հետ կխաչվի, ժամանակի ընթացքում ամենահուսալի համախոհները, իսկ հետո նաև հավատարիմ ընկերները կդառնան:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հունվարի սկիզբը հանգիստ կանցնի: Հարմար ժամանակ կլինի անցյալի ու ապագայի մասին մտածելու համար: Շատ բան կպարզվի, նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն: Կհաջողվի գլուխ հանել սեփական զգացմունքներից, հասկանալ, թե որոնք են եղել այս կամ այն արարքների իրական մոտիվները: Շտապել չեք ուզենա ու ճիշտ էլ կվարվեք, քանի որ բոլոր քայլերը պիտի լավ մտածված լինեն: Օգտակար կլինի և՛ այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնք կիսում են ձեր հայացքները, և՛ նրանց, ովքեր հակառակ տեսակետին են:

Շատ հաջող ու արդյունավետ կլինի ամսվա կեսը: Այդ շրջանում հնարավոր է իրական բեկում գործերում ու գլխապտույտ հաջողություն: Դուք ձեր առաջ բարձր նպատակներ կդնեք ու կգտնեք դրանց հասնելու ձևը, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի: Այնտեղ, որտեղ երևակայության ու ոչ ստանդարտ մոտեցման կարիք կլինի, ձեզ հավասարը չի լինի: Անսպասելի գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործումը մեծ շահույթ կբերի կամ ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացի:

Հունվարի վերջին օրերը բարենպաստ կլինեն շփումների համար: Դուք լավ կհասկանաք ուրիշներին, հաճախ կկռահեք, թե ինչ կա նրանց հոգում: Հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով լուրջ բնույթ կստանան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հունվարի սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Այդ հատվածը կառանձնանա լարված հուզական դաշտով: Տրամադրությունն ամեն դատարկ բանից կփոխվի, և դուք հաճախ ինքներդ չեք հասկանա, թե ինչն է ձեզ պակասում լիակատար երջանկության համար: Լավ է կարևոր որոշումներ չընդունեք, հատկապես եթե դրանք միայն ձեզ չեն վերաբերում: Մի փոքր սպասեք ու շուտով ձեզ ավելի հանգիստ և ինքնավստահ կզգաք, իրավիճակն էլ կպարզվի:

Ամսվա միջնամասը բարդ, բայց խոստումնալից շրջան կլինի: Հաջողության հասնելու համար պիտի համառություն դրսևորեք, և դուք պատրաստ կլինեք դրան: Բարդ ու հետաքրքիր առաջադրանքներ կհայտնվեն, որոնք լուծելով՝ ոչ միայն շատ բան կսովորեք, այլև կծանոթանաք անսովոր մարդկանց հետ, նոր համախոհներ ու ընկերներ կգտնեք: Այդ օրերին ստացած փորձը ձեզ դեռ շատ պետք կգա:

Ամսվա վերջը իրադարձություններով լի կլինի: Դրական փոփոխություններ հնարավոր են կյանքի բոլոր ոլորտներում, և դրանք համարյա միշտ կուրախացնեն: Դուք կաշխատեք ոչ մի հնարավորություն բաց չթողնել, հաճույքով փորձարկումներ կանեք, ոչ ստանդարտ լուծումներ կգտնեք, որոնք շատ հաջող կլինեն: Այդ ժամանակահատվածը բարենպաստ կլինի նաև գործարքներ կնքելու համար: Գործերին ձեզ հատուկ լուրջ մոտեցումը և մանրուքներին ուշադրությունը թույլ կտան խուսափել սխալներից ու զուր ծախսերից:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հունվարի սկիզբը կարող է շատ հաջող լինել: Դա անսպասելի, համարյա պատահական հաջողությունների, զուգադիպությունների ժամանակ կլինի, որոնցից դրական փոփոխություններ կսկսվեն: Դուք հաճախ նախաձեռնող կլինեք, բաց չեք թողնի վաղուց ուզածն անելու հնարավորությունը: Չի բացառվում հնարավոր դառնա հին ցանկության, համարձակ ծրագրի իրագործումը: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք ձեր ուժերի հանդեպ վստահությունը չեք կորցնի: Դա շրջապատողներին շատ դուր կգա: Շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ ու ընկերանալ:

Ամսվա կեսը նույնպես վատը չի լինի, բայց շրջահայացություն կպահանջի: Այդ հատվածում հեշտ կլինի ցավալի սխալ անելը, ինչ-որ բան աչքաթող անելը: Հնարավոր են տհաճ հանդիպումներ, ինչ-որ պատահարներ, որոնք լուրջ հետևանքներ չեն ունենա, բայց որոշ ժամանակով կփչացնեն ձեր տրամադրությունը: Մի հուսահատվեք: Առաջին հերթին՝ այդ շրջանը երկար չի տևի: Երկրորդ՝ եթե ձեր ծրագրերից չհրաժարվեք, ապա դրանք անպայման կհաջողվի իրագործել: Եվ երրորդ՝ դուք հուսալի համախոհներ կունենաք, որոնք պատրաստ կլինեն օգնության շտապել: 

Հունվարի վերջին օրերը ուրախություն ու ոգեշնչվածություն կբերեն: Շատ բան սպասվածից լավ կդասավորվի: Օրինակ՝ կարող եք հաջողությամբ լուծել երկար ժամանակ ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող հարցը: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի անձնական հարաբերություններում:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հունվարի սկզբին աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Աննշան իրադարձությունները, խոսքի մեջ ասված բաները կարող են ձեզ հետաքրքիր մտքեր տալ, բանալի դառնալ հին խնդիրների լուծմանը: Այդ ժամանակահատվածը հարմար կլինի նաև գործերում նախաձեռնող լինելու համար: Կարող եք նշանակալի մասնագիտական հաջողությունների հասնել, բարձրանալ կարիերայի սանդուղքներով, համախոհներ գտնել, որոնք կկարողանան օգնել բարդ իրավիճակում: Շրջապատողներին գործերին ձեր մոտեցումը դուր կգա, նաև այն ոգևորվածությունը, որով ստանձնում եք բարդ առաջադրանքները, ինչպես և այն, որ իրադարձությունների ցանկացած ընթացքի դեպքում պահպանում եք ինքնատիրապետումը: Հեշտությամբ կընկերանաք նոր ծանոթների հետ, ռոմանտիկ պատմության սկիզբն էլ չի բացառվում:

Ամսվա միջնամասը հանգիստ կանցնի, թույլ կտա վերադառնալ այն գործերին, որոնց համար առաջ ժամանակ չէր մնում: Շատ Առյուծներ այդ հատվածում կավարտեն այն, ինչը շատ վաղուց էին սկսել: Բացի այդ, կարող եք ազատվել անպիտանից, քանի որ հակված չեք լինի կառչել հնից, նրանից, ինչը խանգարում է առաջ շարժվել:

Ամսվա վերջին օրերը կարող են լարված լինել: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք: Կենտրոնանալը դժվար կլինի, դուք կարող եք ինչ-որ բան մոռանալ կամ իրար խառնել: Բայց դժվարություններից գլուխ հանել կհաջողվի. հին ընկերները կօգնեն, իսկ մտերիմները կաջակցեն:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հունվարի սկիզբը ձեզ և ոչ միայն ձեզ համար կարևոր գործերի ժամանակ է լինելու: Էներգիա շատ կլինի, կուզենաք այն ուղղել լուրջ հարցերի լուծմանը: Պայմանները թույլ կտան հենց այդպես էլ վարվել: Արժե նկատի ունենալ, որ հիմա ձեր ցանկացած արարք սովորականից մեծ ուշադրություն է գրավելու: Դա լավ է, քանի որ հիմա ձեր հաղթանակներն աննկատ չեն մնա, դրանց կհետևեն հետաքրքիր առաջարկները: Բայց տհաճ կողմ էլ կլինի. եթե ինչ-որ ցավալի սխալ անեք, թշնամիները հոգ կտանեն, որ դրանց մասին շուտով բոլորը տեղյակ լինեն:

Հունվարի կեսերին շատ բան կուրախացնի: Այդ ժամանակահատվածը բարենպաստ կլինի և՛ մասնագիտական, և՛ անձնական տեսանկյուններից: Դուք հաջողակ կլինեք: Ձեր համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի, հաճախ հաջողության կհասնեք հնարամտության, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքի շնորհիվ: Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, կուրախացնի մտերիմներին ուշադրություն հատկացնելու, նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու հնարավորությունը:

Ամսվա վերջը համբերատարություն կպահանջի: Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի, նույնիսկ առօրյա գործերը սովորականից ավելի ժամանակատար կլինեն: Բայց անհրաժեշտ արդյունքին հասնել կհաջողվի, եթե հանգստություն պահպանեք, հույզերին էլ չտրվեք: Շատ Կույսերի օգնության կհասնի կենսափորձը: Եթե սեփականը քիչ է, օգտվեք ուրիշի փորձից, խորհրդի խնդրանքով դիմեք այն մարդուն, որին վստահում եք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հունվարի սկիզբը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Ոչ ֆորմալ միջավայրում կարող եք քննարկել ցանկացած բնույթի հարց՝ սկսած անձնականից մինչև գործնական: Դա հրաշալի ժամանակ կլինի բիզնես-ծրագրերի մասին խոսելու համար. նույնիսկ ամենաֆանտաստիկ մտահղացումներում կարելի կլինի առողջ հատիկ գտնել: Չի բացառվում՝ այդ հատվածում առաջ եկած գաղափարները մեծ փոփոխությունների, ձեր կյանքում նոր փուլի սկիզբ դնեն:

Գրավիչ ու իրադարձություններով լի կլինի հունվարի կեսը: Գործեր շատ կլինեն, ոգևորված կլինեք, նույնիսկ բարդ առաջադրանքները կստանձնեք առանց հաջողության հանդեպ չնչին իսկ կասկածի: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, շատերին դուր կգա գործերին ձեր մոտեցումը: Հաճախ ծանոթները հետաքրքիր մի բան կառաջարկեն՝ հասկանալով, որ ձեր գիտելիքներն ու փորձը օգտակար կլինեն:

Հունվարի վերջին օրերը հաճելի հոգսերով լի կլինեն: Շատ Կշեռքներ լրջորեն կպատրաստվեն այն իրադարձությանը, որին վաղուց էին սպասում: Կիրականանան գաղտնի ցանկությունները: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, կլուծեք ոչ միայն ձեզ համար կարևոր հարցերը: Ընկերների հետ միավորվելով՝ դուք կկարողանաք անել այն, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Հավանական են նկատելի դրամական մուտքեր: Այդ շրջանը հարմար կլինի խոշոր գործարքներ կնքելու համար:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հունվարի սկիզբը վառ ու ոգեշնչող կլինի: Անսովոր իրադարձությունները, զարմանալի հանդիպումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հավանական են ծանոթություններ, որոնց շնորհիվ շատ իրադարձությունների նորովի կնայեք, կհասկանաք՝ ինչպես պահել ձեզ անհրաժեշտ արդյունքին հասնելու համար: Բարենպաստ ժամանակ կլինի ստեղծագործելու և սովորելու համար. դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Երևակայությունն ու հնարամտությունը հաճախ կօգնեն գործերում: Դրանց շնորհիվ դուք կկարողանաք մրցակիցներին հետևում թողնել:

Հունվարի միջնամասը անհանգիստ, ժամանակ առ ժամանակ էլ լարված կանցնի: Կգա նոր գործերի և առաջադրանքների ժամանակը: Դրանցից պիտի արագ գլուխ հանեք և հաճախ ստիպված եք լինելու հույս դնել ինտուիցիայի վրա, քանի որ ամեն ինչ մտածելու ժամանակ չեք ունենա: Ձեր որոշումները ճիշտ կլինեն: Հեշտությամբ կգտնեք մարդկանց, որոնք կօգնեն կյանքի կոչել մտածածը:

Ինչքան հունվարի վերջը մոտենա, այնքան մեծ ուշադրություն պիտի դարձնեք ուրիշների խնդիրների լուծմանը: Շրջապատողները ձեր աջակցության կարիք կունենան, դուք էլ կաշխատեք չմերժել բարդ իրավիճակում հայտնվածներին: Ձեր արարքներն ուշադրություն կգրավեն: Չի բացառվում՝ ձեզ նկատեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Նրանց աջակցության շնորհիվ կիրականանան ձեր համարձակ երազանքները:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հունվարի սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածում դուք շատերին կկարողանաք մոտեցում գտնել, իսկ ձեր հմայքը կներգործի նույնիսկ նրանց վրա, ում սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Շատ անսովոր կապեր կստեղծվեն՝ և՛ գործնական, և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, որոնք ընդհանրապես նման չեն լինի ձեզ ու շատ բան կսովորեք նրանցից: Նոր ծանոթների ազդեցությամբ կարող են փոխվել նպատակներն ու առաջնահերթությունները: Չի բացառվում ուզենաք զբաղվել նրանով, ինչը նախկինում ձեզ բացարձակապես չի հետաքրքրել:

Անհանգիստ կանցնի հունվարի միջնամասը: Ձեզ համար բարդ կլինի սեփական արարքները ճիշտ գնահատելը, իսկ շրջապատողները ավելի հաճախ կքննադատեն ձեզ, քան կգովեն: Կասկածներ կառաջանան ավելի վաղ ընդունած որոշումների ճշմարտացիության հետ կապված: Կարևոր կլինի եզրահանգումների հարցում չշտապելը: Մի փոքր սպասեք, և շուտով ամեն ինչ կպարզվի, դուք կհամոզվեք, որ ճիշտ ուղու վրա եք: 

Ինչքան հունվարի վերջը մոտենա, այնքան մեծ ոգևորությամբ կպատմեք ձեր գաղափարների մասին, այնքան հաճույքով շրջապատողները կօգնեն ձեզ մտածածն իրագործելու հարցում: Կարող եք ստանալ ամենաբարձր շրջանակների աջակցությունը, ազդեցիկ հովանավորներ գտնել:

Ամսվա վերջին օրերին աշխատեք ավելի ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները: Դրանց հետևելով՝ դուք շատ բան դեպի լավը կփոխեք մտերիմների հետ հարաբերություններում, գլուխ կհանեք բոլորին անհանգստացնող խնդիրներից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Պատրաստ եղեք շատ աշխատել: Հունվարը հնարավորություն կտա մեծ հաջողությունների հասնել միայն նրանց, ովքեր պատրաստ են ջանքեր գործադրել: Ինչքան լավը լինեն ձեր գաղափարները, այնքան դժվար կլինի դրանք միայնակ կյանքի կոչելը: Բարեբախտաբար, օգնականներ գտնելը դժվար չի լինի: Հաճախ հին ու նոր ծանոթները իրենք աջակցություն կառաջարկեն:

Օգտակար կլինի նաև այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Որոշ Այծեղջյուրներ կհիշեն վաղուց ձեռք բերած փորձի մասին, և դա շատ տեղին կլինի, կօգնի հիմար սխալներ չանել ու նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել:

Հավանական են ուղևորություններ, այդ թվում՝ չծրագրված: Հաճախ դրանք կապված կլինեն անձնական գործերի, օրինակ՝ այլ քաղաքում ապրող ընկերներին կամ հարազատներին օգնելու անհրաժեշտության հետ: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնցում ամեն ժամադրություն մի փոքրիկ ճամփորդություն կլինի:

Ուսման, գիտական աշխատանքի և ստեղծագործելու համար ամենահարմարը կլինի հունվարի վերջը: Այդ հատվածում դուք հրաշալի գաղափարներ կունենաք, իսկ բարդ հարցերին պատասխաններն էլ առանց դժվարության կգտնեք: Հեշտությամբ կհամադրեք փաստերն ու ճիշտ եզրակացություններ կանեք: Ձեր խորաթափանցությունը կհիացնի շրջապատողներին: Կթվա, թե տիեզերքը ձեզանից գաղտնիքներ չունի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հունվարը բավական անհանգիստ կսկսվի: Հազիվ թե կարողանաք խուսափել շտապողականությունից ու խառնաշփոթից, լարված պահերն էլ շատ հավանական են: Զարմանալի ձևով կհաջողվի տեղի ունեցողից ոչ միայն փորձ, այլև օգուտ քաղել: Քանի դեռ մյուսները դոփում են տեղում ու ցրված դիտում են իրենց շուրջը, դուք վստահ առաջ կշարժվեք, կհասնեք կարևոր նպատակներին:

Ամսվա միջնամասը հրաշալի կլինի երկարաժամկետ ծրագրեր կառուցելու ու քննարկելու համար: Դուք ուշադիր կլինեք, ոչ մի կարևոր բան աչքաթող չեք անի, ճիշտ եզրակացություններ կանեք և կթվա, թե իսկապես կարող եք կանխագուշակել ապագան: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով՝ վստահելով ձեր փորձին ու խորաթափանցությանը:

Ամսվա վերջին մոտ առաջին պլանում կհայտնվեն հեղինակության հարցերը: Պիտի ուշադիր լինեք: Խուսափեք կասկածելի կապերից, աշխատեք հեռու մնալ նրանցից, ում կասկածելի արկածախնդրությունների ու մեքենայությունների հանդեպ սերը բոլորին է հայտնի: Հունվարի վերջին օրերը հնարավորություն կտան ինչ-որ բան դեպի լավը փոխել ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում: Դա փոխհասկացողության, անշահախնդիր հոգատարության ու անկեղծ հետաքրքրության ժամանակ կլինի: Բազում վառ տպավորություններ կպարգևեն այդ շրջանում սկսվող ռոմանտիկ պատմությունները:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հունվարին շատ գործեր լուրջ ջանքեր կպահանջեն: Եվ բանն այն չի լինի, որ պայմանները կամ աստղերը ձեր դեմ կլինեն: Պարզապես դուք իսկապես բարդ բան կստանձնեք, իսկ նման բաները հազվադեպ են հեշտությամբ տրվում: Դուք վճռական տրամադրված կլինեք ու պատրաստ կլինեք պայքարել, ուստի կասկած չկա, որ կարողանալու եք կարևոր հաղթանակներ տոնել ու նշանակալի առաջընթացի հասնել: Հազիվ թե բոլորը միանգամից սկսեն օգնել ձեզ: Պատրաստ եղեք առաջին քայլերն ինքնուրույն անել: Համախոհներ կհայտնվեն, երբ հասնեք առաջին, թեկուզև ամենահամեստ հաջողություններին:

Բազում հետաքրքիր հանդիպումներ ու անսովոր ծանոթություններ կլինեն հունվարի սկզբին: Այդ հատվածում ձեր շփման շրջանակները նկատելիորեն կփոխվեն: Կուզենաք հաճախ հանդիպել այն մարդկանց հետ, որոնց հետաքրքրություններն արմատապես տարբերվում են ձերինից: Չի բացառվում սիրահարվեք այդ մարդուն, և նոր հարաբերությունները վառ ու գրավիչ լինեն:

Հունվարի երկրորդ կեսը հին խնդիրները լուծելու, երկար ձգված վեճերում վերջակետներ դնելու ժամանակ կլինի: Չի բացառվում հենց այդ հատվածում լրիվ պարզ դառնա, որ պետք է փոխել ապագայի ծրագրերը, նոր նպատակներ գտնել: Դա ձեզ չի վախեցնի, այլ կոգեշնչի:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 1924 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0