2022 թվականի հունվարի 7-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 687 | 21:00 | |
Հունվարի 7-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է: Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:48-ը, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել, բույսեր հավաքել ու չորացնել: Մեծ ուշադրություն է պետք դարձնել սննդակարգին, կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք: Խուսափեք սոված մնալուց ու շատակերությունից: Ուշադիր եղեք մարսողական համակարգին, ստամոքսին ու աղիներին: Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 11:48-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով է ծածկված եղել, նշանակել է՝ աշխարհր զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշաններ կլինեն ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է կորած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Հիվանդացածներն արագ կառողջանան: Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սիրո և հնազանդության ժամանակն է: Խորհուրդ է տրվում անընդհատ գործունեության մեջ լինել, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ է դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, հագուստը կորցնելը և լավ է, եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պետք է լավ բուրի ու թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը բարի նշան կլինի: |
|