ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հունվարի 31-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 690 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 31-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 12:42-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:52-ը, բարձրագույն ճշմարտություններին հասնելու, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, օգտակար բույսեր տնկելն ու բարի մտքեր տարածելը: Այսօր պիտի փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ կլինի ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 08:52-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Աղետների ու անկումների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մութ վայրերից: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, չափավոր լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Քնելուց առաջ կարող եք մաքրել օրգանիզմը ջրով, սառը ջրի մեջ պահել ոտքերը:

Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա լուրջ ու քննադատական օր է: Արդարությունը պաշտպանելու, վախերից ազատվելու ժամանակ է: Լավ է շուտ արթնանաք, սովորեք, կարևոր փաստաթղթեր ստորագրեք: Խոսելիս զգույշ է պետք լինել: Խորհուրդ չի տրվում ուտելիք պատրաստել, բացել պատուհանները, գործեր ծրագրել ու ավարտին հասցնել: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինը, ոսկեգույնը, նարնջագույնն ու սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Երազներ լավ է չտեսնեք, քիչ քնեք ու լույսի ներքո:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 690 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0